Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ աչքով տեսնել, քան հազար անգամ լսել: Ապագա շինարարի համար այս խոսքերն, առավել քան, արդարացված են, քանզի տեսական գիտելիքների ամրապնդման համար պրակտիկան լավագույն միջոցն է:
Այսպես՝ Կառավարում և տեխնոլոգիա ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև Շինարարություն ֆակուլտետիկ մագիստրանտները՝ դասախոսներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Ասատրյանի ուղեկցությամբ այցելեցին «Երազ» բնակելի թաղամասի շինարարական հրապարակ:
«Շինարարական կոնստրուկցիաներ» դասընթացի շրջանակում՝ ուսանողները մասնակցեցին շինարարական գործընթացին, ստացան պրակտիկ գիտելիքներ՝ ամրապնդելով դասախոսությունների ընթացքում ստացած տեսականը: Ուսուցողական այցն, անշուշտ, չափազանց հետաքրքիր և օգտակար էր, ինչի համար ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին այն կազմակերպող դասախոսներին: