Դեկտեմբերի 7-ը՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը, իր արձագանքը գտավ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Լրացավ 1988 թ. Սպիտակի մեծ աղետի 35-րդ տարելիցը։
Գյումրի քաղաքում կայացավ կոնֆերանս, որը հարգանքի տուրք էր երկրաշարժի զոհերի հիշատակին և հնարավոր աղետներին դիմագրավելու պատրաստականության ու իրազեկված լինելու կոչ։ Կոնֆերանսին մասնակցում էին մասնագիտական բնագավառի հայ և ռուս զեկուցողները: Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան ՃՇՀԱՀ շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր Տիգրան Դադայանը, ՃՇՀԱՀ միջազգային հարաբերությունների վարչության խորհրդական, ճարտարապետ Արմեն Մինասյանը, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ե.գ.թ.` Ջոն Կարապետյանը, Մոսկվայի քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարանի (Ազգային հետազոտական համալսարան) գիտական և մեխանիկական նախագծերի ղեկավար, մեխանիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Վասիլևիչ Կաբանցևան և այլ պատվավոր անձինք: 1988 թ․ աղետալի երկրաշարժի վերաբերյալ համակողմանի ելույթներից հետո ցանկացողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին զեկուցողներին, մյուս հյուրերին և ներկա դասախոսներին։
Նշենք նաև, որ կազմակերպված կոնֆերանսը հիշատակի և իրազեկման համանման միջոցառումներից է, որը կարևոր ուղերձ է երիտասարդ սերնդին՝ անցյալի իրադարձություններից ուսանելի դասեր քաղելու և դիմակայունության բարձր աստիճան ձևավորելու, որպեսզի աղետների ժամանակ նվազեցվեն կորուստները։