Այսօր ներբուհական քննություն են հանձնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դիմորդները «Գծանկար» առարկայից: Այս քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 120 դիմորդ:
«Գծանկար» առարկայի առաջադրանքի կատարման համար տրված է 6 ժամ, (180 րոպե + 60 րոպե ընդմիջում + 180 րոպե):
Քննության արդյունքները կհրապարակվեն ՃՇՀԱՀ կայքէջում:
ԲՈՒՀ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:
Բոլորին մաղթում ենք հաջող քննություններ: