(010) 303-300

«ԳԾԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Դիզայնի ֆակուլտետի դիմորդներն այսօր  հանձնեցին ներբուհական վերջին քննությունը «Գծանկար» առարկայից։

Դիզայն մասնագիտությամբ դիմորդները նկարում են կենցաղային (երկրաչափական) առարկաներից կազմված նատյուրմորտ՝ (սափոր, կուժ, դեկորատիվ իրեր, կտոր և  խնձորի  հարթաքանդ), որն ընտրվել է վիճակահանության սկզբունքով։ 

«Գծանկար» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 16.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։

Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:

07.07.21