(010) 303-300

ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Կայացավ Իսրայելի «Բերմութ» կազմակերպության առաջատար մասնագետ, ԱՊՀ տարածաշրջանի միջազգային վաճառքի վարչության տնօրեն Եվգենի Կացի գիտական սեմինարը, որի ընթացքում վերջինս անդրադարձավ կազմակերպության կողմից ճնշումային համակարգերի հիդրավլիկական ռեժիմի վերահսկման, կարգավորման, կառավարման հիմնահարցերին:

Ե. Կացը ներկայացրեց նաև կազմակերպության կողմից մշակված սարքավորումների կառուցվածքն ու աշխատանքային սկզբունքները: Բացի ամբիոնի աշխատակիցներից՝ սեմինարին ներկա էին նաև Հայկական նախագծային կազմակերպության և ՃՇՀԱՀ մասնագետները:

Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց Ե. Կացին՝ հրավերը չմերժելու, սեմինարին մասնակցելու համար՝ ընդգծելով համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը:

29.04.21