(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Սույն թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեց համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի մասնագիտությունների ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերը։

Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը, տեղի ուենացավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում շնորհվեց 4 պրոֆեսորի և 3 դոցենտի գիտական կոչումներ։

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվեց Շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) կրթական ծրագրի ներդրման ուղիները։

Գիտական խորհրդի անդամները հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները, ինչպես նաև համալսարանի ներքին իրավական ակտերը։

01.07.21