Ճարտարապետության և շինարարության Հհայաստանի ազգային համալսարանում ներկայացվեցին Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաներում ընդգրկված գիտաշխատողների իրականացրած գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին ստացված արդյունքները: Հաշվետվությունները ներկայացրին գիտական թեմաների ղեկավարները/համաղեկավարներն ուև գիտական խմբի կատարողներից մեկը:
Գիտական թեմաներն էին՝ ․
- 21AG-1C008 «Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով»,
- 21DP-2F008 «Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդիկոմպոզիատային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում»,
- 21T‐2A139 «Բնակելի կառուցապատման վերակառուցման և արդիականացման հիﬓախնդիրները Երևան քաղաքում»,
- 21T-2H001 «Մշակել կոնյակագործության թափոնների (բարդա) խտացաման, կոնսերվացման և օգտագործման համալիր բնապահպանական միջոցառումների համակարգ»: