(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դասախոսական կազմից շատերի համար այս գարնանամուտը նշանավորվեց «Կովկաս շինարարություն և վերանորագում EXPO-2019» 16-րդ միջազգային ցուցահանդեսում դիզայնի մասնագիտական սեմինարի կազմակերպմամբ և ակտիվ մասնակցությամբ:              

Մասնագիտական տարբեր հարցերի շուրջ իրենց պրոֆեսիոնալ խոսքը և ստեղծած ֆիլմերը ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին ներկայացրեցին Դիզայնի ֆակուլտետի 9 դասախոսներ: Անհրաժեշտ է նշել, որ, հերթական անգամ, Հայաստանի դիզայներների միության հովանավորությամբ՝ միջազգային ցուցա-հանդեսի մասնակից էին դարձել ֆակուլտետի դիզայնի, ինտերիերի և էքստերիերի ամբիոնների շրջանավարտներն՝ իրենց ավարտական նախագծային աշխատան-քըներով:                                                                                                                   

Այցելուների մոտ դիզայն մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացրեցին, հատկապես, տարբեր նյութերով պատրաստված մանրակերտային աշխատանքները, որը շատերի կողմից հիմք հանդիսացավ հետաքրքրվելու մեր համալսարանում դիզայնի մասնագիտությամբ կրթություն ստանալու հնարավորութ-յունների մասին:                                                                                                                   

Նշենք նաև, որ ցուցահանդեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն անհատական դիպլոմներով:

07.03.19