(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲՈՒՀ-ՔՈԼԵՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի, և Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը՝ ի դեմս տնօրեն Կ. Հայրապետյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Բուհ-քոլեջ համագործակցության ակտիվացման, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մասնագիտական կրթական հիմքերի ամրապնդմանը և նորարարական ծրագրերի ներդրմանը: Հուշագրի շրջանակում քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես բուհի կողմից կազմակերպվող վարպետության դասերին, սեմինարներին և մասնագիտական միջոցառումներին, այնպես էլ մշակութային, սպորտային և բազմաբնույթ այլ միջոցառումների, որոնք իրականացվում են ուսումնական տարվա ընթացքում:

13.05.21