(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ԱՊԱԳԱ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպե՞ս զբաղվել ձեռներեցությամբ, ովքե՞ր են ձեռներեցները, ի՞նչ ճանապարհով գումար աշխատել: Հարցեր, որոնք այսօր մտահոգում են, գրեթե, ուրաքանչյուր երիտասարդի:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր Ձեռներեցության օր էր: Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում էին հյուրընկալվել «Avetisyan Construction» ընկերության տնօրեն Մուշեղ Ավետիսյանը և Menu.am ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանը:

Ուսանողներին շահարգրգռելու և թեմային ինտեգրելու նպատակով՝ սեմինարն ինտերակտիվ էր: Ինչո՞ւ եք ուզում զբաղվել բիզնեսով հարցին՝ ուսանողների տված պատասխանների հիման վրա, բանախոսն իր փորձով և ընդունված մոտեցումներով ներկայացրեց բիզնես գործունեություն ծավալելու ճանապարհները, շահեկան հայեցակարգերը:

Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնի՝ գաղափարից դեպի իրականացում մարտավարությունն այսօր պատասխանեց բոլոր այն ուսանողների հարցերին, որոնք հետաքրքրված են ձեռներեցությամբ:

Մեր հյուրերն իրենց սեփական փորձով և հաջողության պատմություններով կկիսվեն ստեղծարար ուսանողների հետ` նպաստելով գաղափարից դեպի իրականացում ճանապարհի ընթացքում նրանց համապարփակ գիտելիքներ ձեռք բերմանը։

19.11.18