Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած, Դիզայնի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Ումեդյանի հեղինակած «Բաց ստուդիա» անունը կրող սեմինարների, վարպետության դասերի, բաց դասախոսությունների շարքի թվով 20-րդ միջոցառումը:
Հանդիպման հյուրը դիզայներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Բուբուշյանն էր, զրույցի թեման՝ պարոն Բուբուշյանի՝ վերջերս Միլան կատարած այցը: Միլանյան դիզայնի մի շարք հետաքրքիր դրվագներով, ինչպես նաև մասնագիտական դիտարկումներով հարուստ հանդիպումը, հատկապես, ոգեշնչող էր՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ լի էր բազմաբովանդակ ու տեսողական նյութերով։
Զրույց-շնորհանդեսն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:
Բաց ստուդիա նախագծի հեղինակն է Դիզայնի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Ումեդյանը: