Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Բաց ստուդիայի թվով 19-րդ հանդիպումը։ Հանդիպումը սկսվեց նախագծի հեղինակ, Դիզայնի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Ումեդյանի բացման խոսքով, որով ներկայացրեց զրույց-շնորհանդեսը վարող հյուրին՝ Աննա Գարգարյանին: Նա HAYP POP UP ցուցասրահի և IN SITU արվեստի գործակալության հիմնադիրը և ՀԲԸՄ ստեղծարար նախագծերի խորհրդատուն է։
«Համադրման սահմանները․ շարժական և այլընտրանքային ցուցասրահներ» խորագրով հանդիպմանն Աննա Գարգարյանը կիսվեց համադրման նոր սահմանների բացահայտման, արվեստի հետ առնչվելու նոր հնարավորությունների կիրառման և մոդելներ ստեղծելու իր փորձով։
Հետաքրքիր և նոր գիտելիքներ հաղորդող ճանաչողական զրույցն ավարտվեց մասնակիցների կողմից տրված բազմաթիվ հարցերով, որոնց բանախոսը սիրով և սպառիչ պատասխանեց։