ՃՇՀԱՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերի համար նախատեսված ժամանակաշրջանը կերկարացվի մեկ շաբաթով: Դասերի ավարտը, հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը՝ բացառությամբ ճարտարապետություն մասնագիտության առկա բակալավրի, այն սահմանվել է մայիսի 25-ի փոխարեն հունիսի 1-ը : Տեղեկացնենք, որ համապատասխանաբար մեկ շաբաթով կտեղաշարժվի քննաշրջանը, ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման ժամկետները:
Ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՃՇՀԱՀ ուսանողների ուսումնական պարապմունքներից ունեցած բացակայությունները չեն ազդի ուսանողների առաջադիմության գնահատման վրա: Համալսարանը աջակցում է, որպեսզի լրացվեն բաց թողնված դասաժամերը:
Տեղեկացնենք նաև, որ մինչև 12 կրեդիտների պարտքերի և առարկայական տարբերությունների հանձման համար սահմանված ժամանակահատվածում չներկայացած ուսանողները, ՃՇՀԱՀ ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մինչև մայիսի 17-ը:
Ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում կատարվել է տեղաշարժ, բացառությամբ զորակոչի ենթակա շրջանավարտների:
Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին անհարգելի բացակայություններ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա