(010) 303-300

ԲԱՑ ԴԱՍ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ» ԹԵՄԱՅՈՎ

ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատը «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի հետ միասին կազմակերպել էր «Ճարտարապետական կոնստրուկցիա» խորագրով բաց դասը։

Բանախոսը ՃՇՀԱՀ-ի գիտական հայցորդ, «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի կոնստրուկտոր Բորիս Սարգսյանը։

Բաց դասին ներկա էր նաև «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի տնօրեն Արտակ Կնյազյանը։ Հանդիպման շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ թեմաներ, ներկայացվեցին մի քանի նախագծվող և կառուցվող նախագծեր, Բ․ Սարգսյանը ներկայացրեց նաև «Արխանգել» ճարտարապետական ստուդիայում գործող աշխատաժողովները (workshop):

06.12.21