(010) 303-300

Բարի գալո՜ւստ նորաբաց լաբորատորիաներեվ արվեստանոցներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, հավատարիմ իր՝ որակյալ կրթությանը զուգահեռ շենքային լավագույն ու ժամանակակից պայմաններն առաքելությանը, շարունակում է վերջին տարիներին մեկնարկած լայնածավալ բարեփոխումները:

Մի շարք նորաբաց, վերանորոգված ու տեխնիկայի վերջին խոսքով վերազինված լաբորատորիաների և արվեստանոցների կողքին, այսօր, բացվեցին նորերը:

Համալսարանի 95 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում սա, թերևս, ամենանշանակալի իրադարձությունն էր: Արտասահմանցի մասնագետների, համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմի և համալսարանի գործընկեր, աջակից կազմակերպությունների ներկայությամբ՝ հանդիսավոր կերպով բացվեցին.

Հիդրավլիկայի լաբորատորիան, Շինկոնստրուկցիաների լաբորատորիան, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիան, Գրունտների մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիան՝ ՙԱՐԴ-ԼԱԲ՚ ծրագրի շրջանակներում, Հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային համակարգերի լաբորատորիան:

Ինքնատիպ դիզայնով, հարմարություններով ու կահավորանքով իրենց դռները բացեցին Ճարտարապետական արվեստանոցը, Ճարտարապետական նախագծման արվեստանոցը, Նիստերի դահլիճը:

28.10.16