(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՐԻ՛ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ

Սիրելի’ առաջին կուրսեցիներ.

Գիտելիքի օրվան նվիրված՝ ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհուրդը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրականացնելու է «#Եսուսանողեմ2019» ծրագիրը, որի շրջանակներում դուք հնարավորություն կունենաք շրջայց կատարել համալսարանում, ծանոթանալ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար առկա լսարանային, տեխնիկական պայմաններին, լաբորատորիաներին և արվեստանոցներին:
Հանդիպման շրջանակում նաև առաջին կուրսեցիների համար կիրականացնենք իրազեկման ակցիա, որի ժամանակ դուք կստանաք հետևյալ տեղեկատվությունները.
1.Ինչպե՞ս է կազմակերպվում համալսարանում ուսումնական գործընթացը,
2.Ինչպե՞ս է գիտելիքը ստուգվում և գնահատվում,
3.Ինչպե՞ս օգտվել գրադարանի ծառայություններից,
4.Ինչպե՞ս օգտվել ուսանողական նպաստներից և կրթաթոշակներից,
5.Ինչպե՞ս գտնել անհրաժեշտ տեղեկություններ համալսարանի և ուսումնական գործընթացի մասին,
6.Ծանոթություն համալսարանի կառուցվածքին և ստորաբաժանումներին,
7.Ինչպե՞ս է կազմակերպվում ուսանողական կյանքը,
8.Ուսանողական խորհրդի կառուցվածքը, գործող խմբակները, հանձնաժողովները և իրականացվող ծրագրերը,
9.Տեղեկություններ համալսարանում առկա էթիկայի կանոնների վերաբերյալ,
10.Ծանոթություն ուսանողների իրավունքներին և պարտականություններին:

Հանդիպման վերջում բոլոր խմբերին կտրվեն ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակները: Սկսենք ուսումնական տարին համախմբված,  տեղեկացված և արդեն մտերմացած:

Սիրով՝ ՃՇՀԱՀ ՈՒսանողական Խորհուրդ

30.08.19