(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ երիտասարդական տոների շրջանակներում Ճարտարապետների միությունում ներկայացրեց «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» համերգային ծրագիրը: 
Երեկոյի ընթացում ելույթ ունեցան Ուսանողական խորհրդի մշակույթային հանձնաժողովի «Արարա» պարային անսամբլը, երաժշտական խմբակը և լարային քառյակը, ուսանողնեը վերհիշեցին Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին, իսկ ազգային երգն ու պարը ամբողջացրեցին երեկոն։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՃՇՀԱՀ ռեկտերի խորհրդական Հովսեփ Հովեյանը, պրոռեկտորները, պրֆեսորադասախոսական կազմը և այլ բուհերի ուսանողական խորհրդների նախագահները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը շնորհավորելով ուսանողներին ուսանողության համաշխարհային օրվա առիթով, նշեց. «Ողջունում եմ այն ուսանողներին, ովքեր չեն մոռանում մեր հերոսներին, չեն մոռանում մեր հերոսների ընտանիքներին։ Շնորհակալություն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի խաղաղության և շնորհակալություն Ուսանողական խորհրդին, որ մեր միջոռացումների շրջանակներում նման ծրագրով հանդես եկավ, քանի որ առանց մեր բանակի, առանց մեր հերոսների երիտասարդական տոները ամբոջական չէին լինի»։

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը ողջունելով և շնորհավորելով ուսանողներին, նշեց. «Մեր Ուսանողական խորհուրդը միշտ կարևորել է ուսանողների տեղն ու դերը մեր համալսարանի կյանքում, միշտ պատրաստակամ ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքում մեր ուսանողները հնարավորություն կունենան իրենց ինքնադրսևորելու և մեկ այլ ասպարեզում իրենք իրենց ճանաչելու։ Շնարհակալ եմ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին միջոցառմանը սատարելու և համատեղ կազմակերպելու համար, քանի որ սա միակ միջոցառումը չէ որ հիմնադրամի հետ ենք կազմակերպում և արված աշխատանքի արդյունքը տարիների ընթացքում տալիս է իր պտուղները։ Շնորհավորում եմ Ձեզ, ցանականում եմ միշտ լինեք երիտասարդ թե հոգով և թե մարմնով, իսկ ուսանողնությունը իմացեք շարունակական գործընթաց է և միայն բուհի պատերով չի սահմանափակվում»:

 

 

14.11.17