(010) 303-300

ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունների երկրորդ կուրսի ուսանողները «Էքսկուրսիոն գործի կազմակերպում» դասաժամի շրջանակում ուղևորվեցին Գյումրի: Ուսանողներին ուղեկցում էր ՃՇՀԱՀ Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանը: Վերջինս ուսանողներին ներկայացրեց էքսկուրսիա վարելու մեթոդիկան և հնարավորություն ընձեռեց նրանց առաջին անգամ էքսկուրսիա վարելու: Այցելության նպատակն էր համալսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ծանոթանալ մշակութային քաղաքի թանգարաններին, տեսարժան վայրերին:

Այցի ավարտին ուսանողները ակտիվ քննարկում իրականացրին, կատարեցին SWOT վերլուծություն՝ նշելով քաղաքի դրական և բացասական կողմերը, ռիսկերը և մարտահրավերների: Ուսանողները նշեցին, որ իրենց համար կարևոր է նման գործնական դասեր իրականացնելը, քանի որ դա նպաստում է գործնականում հմտանալուն և մասնագիտական փորձ ձեռք բերելուն:

11.04.24