(010) 303-300

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

ՃՇՀԱՀ Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի ուսումնական ծրագրերի շրջանակում նախատեսված արտադրական պրակտիկաների արդյունավետ և կազմակերպված իրականացման նպատակով մշակվել է հատուկ ճանապարհային քարտեզ, որը ներկայացվել է համապատասխան ֆակուլտետներին։

Ճանապարհային քարտեզում մանրամասնորեն ներառված են պրակտիկայի անցկացման վայրերը, ինչպես նաև համալսարանի և շինարարական կազմակերպությունների կողմից նշանակված պատասխանատու անձանց անունները և հեռախոսահամարները, հանդիպման վայրերն ու ժամերը, ուսանողների հաշվետվությունների և օրագրերի ներկայացման պահանջները, ժամկետները և կազմակերպչական այլ կարևոր մանրամասներ։

Պրակտիկայի ընթացքում համալսարանի կողմից նշանակված ղեկավարները և շինարարական կազմակերպությունների մասնագետները ուսանողներին ներկայացրել են շինարարական գործընթացների տեխնոլոգիական առանձնահատկությունները՝ անդրադառնալով այն թեմաներին, որոնց մասին ուսանողները նախորդ կիսամյակում լսել են դասախոսությունների ընթացքում։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել տեսական գիտելիքները ամրապնդել գործնական միջավայրում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց առաջարկներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև ցանկություն հայտնել հանդիպելու ճարտարապետների հետ՝ մասնագիտական փորձի փոխանակման և ոլորտի գործնական կողմերի ավելի խորքային ըմբռնման նպատակով։

Անվտանգության կանոնների պահպանման նպատակով շինարարական կազմակերպությունների կողմից ուսանողներին տրամադրվել են համապատասխան պաշտպանիչ միջոցներ՝ սաղավարտներ և շինարարական բաճկոններ։

Շինարարական տեխնոլոգիայի ուղղությամբ մեկշաբաթյա արտադրական պրակտիկան անցկացվել է մի շարք շինարարական օբյեկտներում:

Պրակտիկային մասնակցել են Ճ 31-1, Ճ 31-2, Ճ 31-3, Ճ 31-4, Ճ 31-5, Ճ 31-6, Ճ 31-7, Ճ 31-8 և Շ 31-1, Շ 31-2 խմբերի ուսանողները, որի ընթացքում նրանք ծանոթացել են շինարարական մի շարք տեխնոլոգիական գործընթացների՝ քարային աշխատանքների իրականացման, «շնչող» երեսպատման համակարգերի տեղադրման, պատուհանների և դռների մոնտաժի, հատակների սալիկապատման և այլ կարևոր շինարարական փուլերի հետ։

Պրակտիկան ղեկավարել է Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դոցենտ Վահան Գրիգորյանը, համակարգել՝ ՇԱՏԿ ամբիոնի պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանը։

 

13.03.26