(010) 303-300

ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Հպարտության տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի «Ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգման վերակառուցման գեղեցիկ արվեստի և պատմության» ամբիոնի ասիստենտ Արմեն Մինասյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի առաջարկությամբ, միաձայն նշանակվել է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ տնօրեն:

Կենտրոնի խորհրդի նիստում, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, ներկաները վստահություն են հայտնել, որ Արմեն Մինասյանն իր փորձառությամբ տարածաշրջանում կվերականգնի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն»-ի երբեմնի բարի համբավը:

Մեր համալսարանի ողջ անձնակազմը նույնպես շնորհավորում է իր գործընկերոջը՝ նոր պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթում արգասաբեր աշխատանք:

17.09.19