ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում երեկ հանդիսավոր կերպով հանձնեցին ավարտական դիպլոմները: Երեք տարվա ուսումնառությունից հետո ուսանողները, գիտելիքների մեծ պաշարով, երախտիքի խոսքերով, հուզված, բայց հպարտության մեծ զգացումով հրաժեշտ տվեցին իրենց հարազատ կրթօջախին:
Ողջունելով միջոցառմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերին, դասախոսներին, ուսանողներին, ծնողներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը հորդորեց նրանց ապրել ազնիվ և արժանապատիվ կյանքով ու ստացած գիտելիքներն օգտագործել՝ ի շահ Հայրենիքի շենացման և պահպանման. «Ցանկանում եմ, որ գտնեք կյանքում Ձեր ուրույն տեղը, ապրեք խաղաղ, հավասարակշռված, կայուն ու իրավական երկրում»,-նշեց տիկին Հովհաննիսյանը: