ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հունիսի 15-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆալուլտետի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: ՀՀ Ճարտարապետների միությունում հանդիսավոր կերպով, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ ԲաղդասարյանիԻնտերերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի վարիչ Արտաշես Մելիքյանի, ծնողների և հյուրերի ներկայությամբ 149 շրջանավարտ ստացան իրենց դիպլոմները: Շրջանավարտներից 13-ն ավարտեցին՝ որպես մագիստրոսներ, 136-ը՝ բակալավրներ՝ 16 գերազանցության դիպլոմով:
Դիպլոմների հաձնման արարողությանը ներկա ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեց ավարտականներին, մաղթեց նոր կյանքի՝ կանաչ ու հարթ ճանապարհ և մասնագիտական մնայուն ձեռքբերումներ:
Իր ողջույնի խոսքում արդեն դիպլոմակիր շրջանավարտներին ու կոլեգաներին Արմեն Բուբուշյանը հիշեցրեց, որ մշտապես կլինեն նրանց կողքին՝ աջակից լինելով կյանքում և մասնագիտական ոլորտներում իրենց ուրույն տեղը գտնելու գործում: