(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐԳԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Լիտվացի պատմաբան և արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակի հանձնման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, տնօրեն Աննա Ալոյանը, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը, ՃՇՀԱՀ պրոռեկտորները, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները և մրցույթի հաղթած ուսանողը: Բալտրուշայտիսի անվան մրցույթի մեկնարկը տրվել է դեռևս 2017թ-ին՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության համատեղ ջանքերով:

«Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է Ճարտարապետության ֆակուլտետի՝ տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին, այս տարի մրցանակը ստացավ Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրանտ Արգամ Շահբազյանը։

Փոխադարձ ողջույններից հետո ռեկտոր Ե. Վարդանյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը և Լիտվիան ունեն վաղեմի բարեկամություն, քանի որ Լիտվիան 30 տարի առաջ առաջինն է ընդունել Հայաստանի անկախությունը:

Միջոցառման վերջում Հայաստանի Հանրապետությունում Լիտվիայի Հանրապետության դեսպանատան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Պետրոս Ալոյան» հիմնադրամի միջև երկարացվեց եռակողմ համագործակցությունն երեք տարի ժամկետով:

24.11.21