(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐԳԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ Է

ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության համատեղ ջանքերով, արդեն ավանդաբար 5-րդ տարին անընդմեջ անցկացվում է Լիտվացի պատմաբան և արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը։

«Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է Ճարտարապետության ֆակուլտետի՝ տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին:

Այսօր մրցույթի ավարտական փուլն ու մրցանակաբաշխությունն էր, որին մասնակցում էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, տնօրեն Աննա Ալոյանը, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը, ՃՇՀԱՀ պրոռեկտորները, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները, և մրցույթի ավարտական փուլ անցած ուսանողները:

«Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրանտներ Արգամ Շահբազյանը, Միլենա Նիկոլյանը և Սերգեյ Սարգսյանը ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նվիրված Երևանի կայարանամերձ հրապարակի ռեվալորիզացմանը:

Հանձնաժողովի անդամների որոշմամբ՝ լավագույն աշխատանք ճանաչվեց ճարտարապետության ֆակուլտետի մագիստրոս Արգամ Շահբազյանի աշխատանքը։

Նշենք, որ Բալտրուշայտիսի անվան մրցույթի մեկնարկը տրվել է դեռևս 2017թ-ին հինգ տարի ժամկետով և այս տարի կողմերի համոզմամբ այն հաջորդաբար կերկարաձգվի ևս երեք տարիներով, հայ-լիտվական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի։

02.11.21