(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ԱՎԵԼԻ ՀՈՒՍԱԼԻ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ

Եթե Դիմորդների ընդունելոթյան բաժնի աշխատակիցները ժպտում են, ուրեմն՝ համալսարանում առաջիկա տարիներին ուսանողների ակտիվությունն ապահովված է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նոր ուսումնական տարին սկսվում է բարի և հեռանկարային լուրով. գրանցել ենք դիմորդների և, արդեն իսկ ուսանողների անհավանական աճ: Ինչպես բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանն ուրախությամբ հայտնեց, այս տարի ունենք 556 նոր ուսանող:

Եթե 2017-2018թթ-ին դիմորդների թիվը տատանվում էր 300-500-ի սահմաններում, ապա այս տարի մեր համալսարանում ուսանելու ցանկություն է հայտնել 574 դիմորդ, ինչը լուրջ փաստարկ է ինչպես մեր բուհի, այնպես էլ կրթության նկատմամբ մեծացած հետաքրքրության:

Հարկ է նշել, որ ընդունված 556 դիմորդներից 109-ը Ճարտարապետություն ֆակուլտետն է դիմել, 59-ը՝ Շինարարություն, 143-ը՝ Դիզայն, 195-ը՝ Կառավարում և տեխնոլոգիա և 50-ը՝ Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա:

Արդեն օրեր անց, սրտաբաց ու գրկաբաց կդիմավորենք փոքր, անվստահ, բայց ճիշտ ու մտածված քայլերով մեր համալսարան ոտք դրած նորաթուխ ուսանողներին և կասենք՝ բարի՜ գալուստ մեր մեծ ընտանիք: 

20.08.19