(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԱՐՏՎԵՑ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հաջողությամբ իրականացվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպված «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) միջազգային 2-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին ճարտարապետներ Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Գիտաժողովի նպատակն էր ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածքների ստեղծման հրատապ խնդիրների լուծման ուղիների բացահայտումը։ Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեց շուրջ 30 գիտական թեմա, որոնք հետագայում տպագրվելու են Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում՝ ապահովելով միջազգային գիտական շրջանակներում լայն ճանաչում և անդրադարձ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև այցելեցին Քոբայրի վանական համալիր, որը այժմ վերականգնման փուլում է, ինչպես նաև շրջեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում՝ ծանոթանալով կրթական ու տեխնոլոգիական նորարարություններին: Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցները արժանացան մասնակցության և ներկայության վկայականների՝ ընդգծելով միջոցառման մասնագիտական բարձր մակարդակը և փոխադարձ համագործակցության նշանակությունը:

10.10.24