(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Արվեստների խաչմերուկում» խորագրով միջոցառումների շարքը:

Ապրիլի 12-ին իրականացվեց Դրամատիկական երկլեզու արվեստանոցի արտիստներին նվիրված նկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի հեղինակը ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Նոննա Հովհաննիսյանն է: Վերջինիս խոսքով ցուցահանդեսն իր համար նոր փորձության սկիզբ էր, նոր գծի պատմություն, որը իր կարծիքով հաջողված էր:

Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Դրամատիկական երկլեզու արվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆնիայի միջազգային կազմակերպությունից ներկայացուցիչ Դավիթ Բոնգարը, Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով կցորդ Գիյոմ Նարժոլեն, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Թյուրսը, Ֆրանսիական ինստիտուտի մշակութային ներկայացուցիչ Ալեքսանդր Կլուզոն, համալսարանի աշխատակիցները, ուսանողներ և այլ պատվավոր հյուրեր:

ՃՇՀԱՀ ռեկտորն իր ողջույնի խոսքում կարևորեց ուսանողուհու էներգետիկայի և արվեստի վարակիչ լինելու մասին՝ հավելելով, որ սա շատ ուսանողների համար կարող է խթան հանդիսանալ հետագայում իրականացնել նման ծրագրեր:

Հաջորդ օրը մեկնարկեց «Սպասելով երանելի օրերին» տարածական բեմադրությունը:  Բեմադրությունը իրականացվեց ըստ Սամուել Բեկետի թատերկերի, Արվեստանոցի 2-րդ թողարկման արտիստների մասնակցությամբ և Բելգիայից հրավիրյալ ռեժիսոր Միշել Բերնարի բեմադրությամբ։

Բեմադրությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՃՇՀԱՀ ռեկտորը և վերոնշյալ պատվավոր հյուրերը: Բեմադրությունը ևս հաջողված էր, որը փաստեցին ներկաներն իրենց ծափահարություններով ու մեծարանքի խոսքերով:

Միջոցառումների վերջում Դրամատիկական երկլեզու արվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը ամփոփեց արվեստանոցի 2-րդ եթերաշրջանը և բոլոր արտիստներին տրվեցին մասնակցության վկայականներ:

17.04.23