(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Ավարտվեցին Autodesk Revit MEP և «Նախագծերի կառավարման հիմունքներ» վերապատրաստման  դասընթացները:

«Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը վարում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ Վարազդատ Հովհաննիսյանը, Իրինա Վանյանը և Արմեն Մինասյանը: Դասընթացի շրջանակում հերթական խումբը ծանոթացավ նախագծերի կառավարման բոլոր փուլերին, գործընթացներին, գործիքակազմին և ձեռք բերեց համակարգված գիտելիքներ նախագծերի կառավարման ոլորտում։  Դասընթացը հաջողությամբ ավարտածներին շնորհվեց Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։

Autodesk Revit MEP դասընթացին մասնակցում էին «ԿոնսԷլ» ՍՊԸ-ի թվով յոթ աշխատակիցներ, որոնք ծանոթացան ոչ միայն BIM-ի ընդհանուր գաղափարներին, այլև սովորեցին Autodesk Revit MEP-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում էին իրական նախագծային պատկերներ: Դասընթացը վարում էր ՃՇՀԱՀ դասախոս, AUTODESK-ի կողմից հավաստագրված մասնագետ Աշոտ Մխիթարյանը:

Ձեռք բերված գիտելիքները հետագայում կնպաստեն մասնակիցների մասնագիտական հաջողություններին և հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

 

29.05.23