(010) 303-300

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ «ԻՆԺԵՆԵՐՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

ՃՇՀԱՀ ավագ դպրոցը մասնակցել է AESA-ի ամենամյա գիտական օլիմպիադային: Օլիմպիադային մասնակցել են դպրոցի 11Ֆ դասարանի աշակերտներ՝ Դավիթ Վարդանյանը, Հայկ Հյուսիսյանն ու Լուսինե Մովսիսյանը:
Թիմը որոշել է պատրաստել ավելի էժան և թեթև զրահաբաճկոնի ներդիր, որը պատված է բազալտե մանրաթելերով և էպօքսիդային խեժով: Համալսարանի լաբորատորիանների օգնությամբ կատարվել են բազմաթիվ փորձեր՝ հասկանալու՝ ինչ հարաբերակցությամբ պետք է օգտագործել նյութերը: Պատրաստվել են մի քանի ներդիր օրինակներ, դրանց վրա կատարվել են տարբեր փորձեր, և չափվել են սեղմման ուժը (330ՄՊա):
Ամփոփելով օլիմպիադան դպրոցի թիմը «Ինժեներություն» անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնական:
16.05.23