Ս. թ. ապրիլի 7-ին մեկնարկեց ՃՇՀԱՀ բազային լաբորատորիաներում ընդգրկված ավագ գիտաշխատողների սեմինարների շարքը: «Արցախի ճարտարապետական ժառանգությունը և ադրբեջանական բռնայուրացման և աղվանացման քաղաքականությունն» ու «Հայկական ժամանակակից ճարտարապետությունը միջազգային զուգահեռներով» զեկույցներով հանդես եկան Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր, ճարտ. դոկտոր Լյուբա Կիրակոսյանը և պրոֆեսոր, ճարտ. դոկտոր Դավիթ Քերթմենջյանը: Զեկույցի ընթացքում ներկայացվեց «Քաղաքաշինության և ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» գիտահետազոտական լաբորատորիայում իրականացվող ընթացիկ հետազոտությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Հաջորդ սեմինարը տեղի կունենա ապրիլի 14-ին, 2-րդ հարկի նիստերի դահլիճում: