(010) 303-300

ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ԴՈՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Դոնի պետական տեխնիկական համալսարանի միջև կայացավ առցանց հանդիպում: Մեր համալսարանը ներկայացնում էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, շինարարության ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանը,  Ջրայինի համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչ պորֆեսոր Ա. Սարուխանյանը, մեխանիկայի, գրունտերի հիմքերի և հինահատակների լաբորատորիայի ավագ գիտաշխատող  Տ. Պետրոսյանը և միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժ. Հակոբյանը:

Դոնի պետական տեխնիկական համալսարանըներկայացնում էին Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Կ. Պոլյակովը, ճարտարագիտական-շինարարական ֆակուլտետի դեկան Խ. Յավրույանը,միջազգային համագործակցության բաժնի պետ Ս. Մեշերյակովը, ջրամատակարարման և ջրահեռացման ամբիոնի վարիչ      Դ. Բուտկոն և տեխնոլոգիական ճարտարագիտության և շինարարական ոլորտի փորձաքննության ամբիոնի վարիչի պարտականությունների կատարող Ա. Նալիմովան:

Հանդիպմանը քննարկվեցին ջրային համակարգերի, ջրահեռացման, հիդրոտեխնիկական կառույցների ոլորտներում համագործակցության հարցեր, ուսանողական ամառային ճամբարների կազմակերպման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ խնդիրներ: Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն երկու համալսարանների միջև կնքելհամագործակցության նոր համապարփակ համաձայնագիր:

18.11.21