(010) 303-300

Առողջ ապրելակերպ՝ սեփական օրինակով

Հունվարի 25-29-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոսներն առաջին անգամ մասնակցեցին ՀՊՏՀ «Դասախոսական խաղեր 2016» ՀՀ միջբուհական վոլեյբոլի, հրաձգության և սեղանի թենիսի առաջնություններին: Խաղերի նպատակն էր նպաստել բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսական անձնակազմի մարզական ակտիվության խթանմանը, մասսայականացնել վոլեյբոլ, հրաձգություն և սեղանի թենիս մարզաձևերը դասախոսների շրջանում և, իհարկե, քարոզել առողջ ապրելակերպ:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի  ժ/պ Հ. Բադալյանի խոսքերով՝ մեր համալսարանը հանդիսանում է և՛ կազմակերպիչ,  և մասնակից՝ տարբեր մասսայական սպորտային միջոցառումների:  Հատկանշական է, որ տվյալ դեպքում առաջին անգամ իր մասնակցությունն է ունեցել նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոսական կազմը, ինչի հիմնական նպատակը՝ սեփական օրինակով առողջ ապրելակերպի քարոզումն է:

02.02.16