(010) 303-300

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ

Անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուր մարդ պարտավոր է բժշկական տարրական գիտելիքների տիրապետել: Այդպես, հետևելով ախտանշաններին, կարող է կանխարգելել լուրջ հիվանդությունները և ժամանակին բժշկի դիմել:

Այդ նպատակով՝ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին եկել WIRED առողջապահական կրթության և տեղեկատվության միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն, դոկտոր Գարի Սելնոուն, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ, ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Քոննիֆն ու նույն համալսարանի հասարակական գիտությունների քոլեջի պատվավոր պրոֆեսոր Թիմ Հեգստոնը՝ Սեպուհ Բաղդոյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ:

Հյուրերի այցի նպատակը՝ առողջապահական ոլորտի արդիական թեմաներին անդրադարձն էր: Ներկայացվեց  http://www.wiredhealthresources.net կայքը, որտեղ ներկայացված են շուրջ 400 հիվանդություն՝ իրենց ծագումնաբանությամբ, ախտանշաններով, հետևանքներով ու կանխարգելիչ եղանակներով:

Դասախոսության ավարտին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին լուսաբանման համար և գրքեր նվիրեց:

04.06.19