(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ 16 ՀԱՐԿԻՑ ԲԱՐՁՐ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ

ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել ըստ ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների ՀՀ-ում գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի պահանջներին չհամապատասխանող 30 վերգետնյա և չորս ստորգետնյա հարկերով շենքերի նախագծման համար ՀՀ-ում առաջին անգամ մշակված հատուկ տեխնիկական պայմանների հիմնական դրույթները: Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը և աշխատակազմը: Սեմինարին հրավիրված էին նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և քննարկման առարկա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատողը:

Տիգրան Դադայանը մանրամասն ներկայացրեց իրականացված աշխատանքները, պատմեց նմանատիպ շենքերի նախագծման համար առկա լավագույն միջազգային փորձի մասին՝ մասնավորապես, ԱՄՆ-ում և Ճապոնիայում կիրառվող միջոցառումների մասին: Եվ վերջում, առանձնացրեց այն հիմնական հաշվարկային պահանջները, որոնք անհրաժեշտ են ապահովել տվյալ շենքերը նախագծելիս:

Հատուկ տեխնիկական պայմանները մշակվում են Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանի ղեկավարությամբ և ԱՄՆ-ից նմանատիպ շենքերի նախագծման փորձ ունեցող ինժեներ-կոնստրուկտոր Կառլ Գրիգորյանի խորհրդատվությամբ:

17.04.23