(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ապրիլյան քառօրյա պատերազմի 4րդ տարելից

Հայկական գարունները դարերի ընթացքում բազմաթիվ անգամ են ներկվել հաղթանակներով։ Պատմական ու ճակատագրական իրադարձությունների եղանակն է գարունը։
Այսօր էլ, երբ բոլորիս իր ճիրանների մեջ է առել համաշխարհային պանդեմիան, ավելի քան երբևէ զգացվում է համախմբված լինելու, ամուր ու չթուլացող միասնականությամբ գործելու անհրաժեշտությունը։
Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 4-րդ տարին։ Ուղիղ չորս տարի առաջ՝ այս օրը, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով զինադադարի պայմանները, Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցավ հարձակման: Չորս ծանր և հերոսական օրեր, որոնք մեր զինվորներին մկրտեցին՝ որպես հերոսներ, օրեր, որոնք ապացուցեցին, որ հայոց բանակը հաղթող է, որ անկախության սերունդն արժանի իր փառավոր նախնիներին:
Հավերժ փա՜ռք այն բոլոր տղերքին, ովքեր, իրենց կյանքի գնով անսասան պահեցին Հայրենիքը։
Խոնարհվում ենք, հպարտանում և մեր պարտքը համարում ամուր պահել ու շենացնել հերոսական Հայրենիքը։

02.04.20