(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՊԱԳԱ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Շինարարության ֆակուլտետի առաջինկուրսեցիները ստացան ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները:

Միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով եռանդ ու հաստատակամություն իրենց առջև դրված նպատակների, ծրագրերի իրականացման ամենատարբեր փուլերում: Պարոն Սահակյանը հույս հայտնեց, որ ապագա շինարարների ստուգարքային գրքույկներում միշտ կլինեն բարձր գնահատականներ:

Դեկանի ելույթից հետո ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արեգ Նուրբեկյան, կրկին շնորհավորելով ուսանողներին, հանձնեց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը:

09.11.23