(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսեցիները Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ով շնորահավորելով ուսանողներին նշեց․ — «Ձեր մասնագիտության մեջ նույնիսկ մեկ միլիմետրը կարևոր է, եղեք հավատարիմ Ձեր մասնագիտությանը, մի մոռացեք թանգարանը անպայման եկեք այստեղ մենք Ձեզ պատմելու լիքը բան ունենք»։

Ուսանողներին շնորհավորեց նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը․ «Սիրելի ուսանողներ մաղթում եմ բարի երթ և ցանականում եմ, որ այս ստուգարքային գրքույկները ճիշտ ժամանակին լրացվեն բարձր գնահատականներով, միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ չկառչեք գնահատականներից այլ կառչեք գիտելիքից, կարևորը գիտելիք Ձեռք բերելն է, պահանջատեր եղեք գիտելիքի տեսակետից և երբեք գնահատականը չի ուշանա և կլինի բարձր»։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Քաղաքաշնության կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Գրիգորյանը։ «Ուրախ եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը անցկացվում է Ձեզ համար խորհրդանշական մի տեղ, Ձեր կողքին փակցված են ճարտարապետների և շինարարների նկարները և իրենց կատարած աշխատանքները, հուսով եմ որ այս գրքույկներում միայն բարձր գնահատականներ են տեղ գտնելու»- նշեց Դ․ Գրիգորյանը։

Ելույթ ունեցավ Ճարտարապետության ֆակեւլտետի դեկան Արմեն Շատվորյանը շնորհավորեց ուսանողներին և նշեց․-«Կրթությունը այն միակ հարստություն է, որ միշտ Ձեզ հետ է լինելու, մաղթում եմ բարի երթ և հաջող քննաշրջան»։ Դեկանը շնորհակալություն հայտնեց Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրինությանը միջոցաման կազմակերպմանը աջակցելու համար։

Այնուհետև դեկանի տեղակալներ Աննա Արոյանը և Մադլենա Իգիթխանյանը դեկանի հետ հանձնեցին ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը։

27.12.21