(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսեցիները հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան պարոն Շատվորյանը ողջունելով ուսանողներին նշեց. «Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ, և մաղթում բարի երթ մասնագիտական գործունեության մեջ: Վստահ եմ, որ կդառնաք այնպիսի մասնագետներ, որ ապագայում բոլոր կազմակերպություները կցանկական աշխատել Ձեզ հետ թե՛ որպես անհատ, թե՛ որպես կազմակերպություն»:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը շնորհավորելով ուսանողներին ասաց. «Թանգարանի դռները միշտ բաց են Ձեր առաջ, քանի որ մենք փորձում ենք նաև հետաքրքիր դարձնել թանգարանը՝ մասնագետների, ճարտարապետների համար և ոչ միայն: Գոյություն ունի նաև ճարտարապետության տեսություն, ճարտարապետության պատմություն: Նախագծերը գծելիս, ես ձեզ խորհուրդ կտայի մտածել ոչ միայն նախագիծ գծելու մասին, այլև ուշադրություն դարձնել տեսությանն ու պատմությանը, քանի որ գոյություն ունի նաև ճարտարապետության տեսություն, ճարտարապետության պատմություն, ինչը ևս շատ կարևոր է»:

Միջոցառման ավարտին ուսանողները շրջեցին թանգարան-ինստիտուտում, ծանոթացան նրա գործունեությանը, ցուցադրություններին և առաջիկա ծրագրերին, որում ներգրավված են լինելու նաև ՃՇՀԱՀ ուսանողները:

06.11.23