Դիզայն ֆակուլտետի առաջին կուրսեցիները Մեգերյան կարպետում հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները: Դիզայն ֆակուլտետի ուսանողական խորհուրդն արել էր հնարավորինը՝ ուսանողների համար օրը հիշարժան դարձնելու, իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ սերն ու կարևորությունն ավելացնելու համար:
Արարողության ներկա էին ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը և փոխդեկան Թամարա Սարգսյանը:
Ներկա հյուրերը՝ շնորհավորելով առաջին կուրսեցիներին, նշեցին, որ դիզայների մասնագիտությունը, թերևս, ամենակարևոր մասնագիտություններից է, որ հենց դիզայներն է ստեղծում մեր գեղեցիկ միջավայրը, երկիրն ու տունը:
Դիզայն ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Մարգարյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին, մաղթեց բարի երթ, ինչպես նաև ամբողջ ֆակուլտետի կողմից շնորհակալություն հայտնեց Մեգերյան կարպետին՝ աջակցության համար: