(010) 303-300

ԱՊԱԳԱ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՈՒ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Եթե ուսանողական կյանքը սկսվում է լսարանից ու նոր ընկերներից, ապա ուսումնական շրջանը՝ ուսանողական ու ստուգարքային գրքույկներից:

Երեկ՝ հայոց հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայն ֆակուլտետի ուսանողները ստացան իրենց փոքրիկ, բայց ամենակարևոր գրքույկները:

Ուսանողների համար այդչափ հիշարժան իրադարձությանը ներկա էին Դիզայնի ֆակուլտետի դեկան դեկան Արմեն Բուբուշյանը,փոխդեկան Թամարա Սարգսյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, ովքեր կյանքի ամենահետաքրքիր փուլում գտնվող երիտասարդներին մաղթեցին բարի երթ, անմոռանալի ուսանողական կենսագրություն և գերազանց առաջադիմություն:

 

09.11.19