Համալսարանում արտասահմանցի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջև ծանոթության օր էր: Այս տարի մեր համալսարանի՝ հայերեն լեզվով ուսուցանվող նախապատրաստական խումբ են դիմել Սիրիայից, Լիբանանից և Իրանից ժամանած 7 քաղաքացի, իսկ անգլերեն լեզվով՝ Սիրիայից, Լիբանանից, Հնդկաստանից և Եգիպտոսից ժամանած 10-ը քաղաքացիներ:
Հանդիպման ընթացքում կարևորվեցին դասավանդվող առարկաների յուրահատկություններն ու կարևորությունը՝ ընտրած մասնագիտությամբ ուսումնառությունը շարունակելու համար: Առանձնահատուկ նշվեց այն հանգամանքը, որ հետագայում, աշխատանքային ոլորտում, մասնագետի կարողություններն ու հմտությունները պետք է լինեն աշխատանքի ոլորտի համակարգող ղեկավարը, այլ՝ ոչ թե գործիքը:
Հանդիպմանը ներկայացվեց առաջին կիսամյակի քննությունների և նախաքննական լրացուցիչ կոնսուլտացիաների ժամանակացույցը, միաժամանակ, հնչեցին նաև մտահոգություններ ուսանողների բացակայությունների, լեզվական խոչընդոտների հետ կապված:
Նմանատիպ խոչընդոտները, սակայն, հաղթահարելի են, քանի ապրում և սովորում են Հայրենիքում: Լիբանանից ժամանած Հովիկն ապագա շինարար է, վստահ է, որ Հայրենիքը զորացնելու և շենացնելու հարցում ինքն անպայման իր ներդրումն է ունենալու:
Խոսակցությանն անմիջապես միանում են նաև Բասմալան ու Վալերին, ովքեր ճարտարապետությունն ուսումնասիրելու համար Հայաստանից ու մեր համալսարանից ավելի լավ տեղ չեն գտել, եկել են որակյալ կրթություն ստանալու համոզմունքով: Հետաքրքրված աչքերով ու թաքուն ժպիտով քիչ հեռվից մեզ են լսում Հնդկաստանից ժամանած ուսանողները, կարծես մտածելով՝ այս անգամ չենք կարող զրուցել, բայց մյուս անգամ անպայման մենք էլ կմասնակցենք: