(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Աշակերտները՝ աշխարհի ամենամեծ դասին

Աշխարհի ավելի քան 160 երկրների շուրջ 500 միլիոն աշակերտ սեպտեմբեր ամսին մասնակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած Աշխարհի ամենամեծ դասին, որը միտված է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2015թ-ին ընդունած Կայուն զարգացման նպատակների ուսուցմանը:

Հայաստանը ևս անմաս չի մնացել նախաձեռնությունից և այսօր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում նույնպես, ՀՀ Կրթության և գիտության նախարարության անմիջական աջակցությամբ, անցկացվեց Աշխարհի ամենամեծ դասը: Համընդհանուր խնդիրների քննարկմանը մասնակցելու և աշակերտների առաջարկներին ականջալուր լինելու նպատակով դպրոցում էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան:

Իր ողջույնի խոսքում նախարար Մկրտչյանը նշեց, որ մուտք գործել կյանք 21-րդ դարում, նշանակում է լինել համամարդկային խնդիրների կենտրոնում և դիտարկել դրանք մեկ ամբողջության մեջ: §Անկախ նրանից, թե ինչ մեծության երկրում եք ապրում, հիշեք, որ դուք մոլորակի զավակն եք¦, — նկատեց նախարարը:

Աշխարհի համընդհանուր խնդիրներից են ծայրահեղ աղքատությունը, կլիմայի փոփոխությունները, բնության դեմ ոտնձգությունները, երեխաների ոչ բավարար կրթական մակարդակը, որոնք մշտական ուշադրության կենտրում են գտնվում և, որոնց վերացման հարցում մեծ է նաև երիտասարդ սերնդի մասնակցության դերը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը վկայակոչեց հատկապես հայ աշակերտներին, հիշեցնելով, որ հայ ազգը միշտ առաջինն է ընդառաջ գնացել աշխարհի մարտահրավերներին՝ թողնելով հայկական անջնջելի հետքն ամենուրեք:

Աշակերտների գերհզոր կարողությունների ու էնէերգիայի մասին խոսեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Ռադոչան, ով հորդորեց ճիշտ օգտագործել սեփական ունակությունները՝ ի շահ մեր մոլորակի և մարդկանց բարօրության:

Կայուն զարգացման նպատակների մասին պատմող ֆիլմի ցուցադրումից հետո՝ աշակերտները ներգրավվեցին ինտերակտվ աշխատանքի մեջ, առաջադրվեցին հարցադրումներ, որոնց վերաբերյալ, խմբերի բաժանված աշակերտներն, իրենց պատկերացմամբ, ներկայացրեցին համընդհանուր խնդիրների լուծման տարբերակներ և առաջարկներ:

28.09.16