(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՆՆԱ ԲՐՈՆՈՎԻՑԿԱՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքաշինության ամբիոնի հրավերով ՃՇՀԱՀ-ում էր ճարտարապետության պատմաբան, քննադատ Աննա Բրոնովիցկայան։ Վերջինս «Ռենցո Պիանո» թեմայով դասախոսություն կարդաց ուսանողների համար:

Աննա Բրոնավիցկայան ճարտարապետության պատմաբան է, արվեստագիտության թեկնածու, XX դարի երկրորդ կեսի մոդեռնիստական ճարտարապետության մասնագետ: Հեղինակ է բազմաթիվ հրապարակումների, այդ թվում՝ խորհրդային մոդեռնիզմի ուղեցույցների մի ամբողջ շարքի, մասնավորապես իր աշխատանքներում անդրադարձ է կատարել Մոսկվայի, Ալմա-Աթայի, Սանկտ Պետերբուրգի՝ 1955-1997 թվականների ճարտարապետությանը, իսկ ներկայումս աշխատություն է գրում Երևանի ճարտարապետության մասին:

Աննա Բրոնովիցկայի դասախոսությանը ներկա էին նաև Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը և Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զարուհի Մամյանը:

12.10.22