(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՑԵՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՃՇՀԱՀ ընդունելության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը, Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետության թեկնածու Արսեն Մկրտչյանը և Դիզայն ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անի Աճառյանը այցելել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Նրանք ավարտական կուրսի ուսանողներին են ներկայացրել Դիզայն ֆակուլտետի մասնագիտությունները, ընդունելության կարգը, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն են տվել համալսարանի գործունեության մասին։ Հանդիպումից հետո կազմակերպվել է այցելություն ՃՇՀԱՀ, և համալսարանով հետաքրքրված ուսանողները շրջել են բուհում՝ ծանոթանալով համալսարանի հնարավորություններին ու առօրյային:

11.04.22