(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՔՎԱԴՐՈՒՄ» ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԵՎ ԴՎԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայիսի 17-ին համալսարանի ՃՇՀԱՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական խմբի, ճարտարապետության, շինարարության, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների ուսանողները Միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի ղեկավար Արև Սամուելյանի, Արտասահմանցի սովորողների բաժնի ղեկավար Տաթևիկ Հակոբյանի և ՖՀԳ ակադեմիական նվաճումների կենտրոնի համակարգող-պատասխանատու Նունե Հովհաննիսյանի ուղեկցությամբ իրականացրին ծանոթագրական այց «Քվադրում» հայ-ֆրանսիական ճարտարապետական արվեստանոց և Դվին պատմական մայրաքաղաք:

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան «Քվադրում» հայ-ֆրանսիական ճարտարապետական արվեստանոցի նախագծային գործունեությանը: Ներկայացվեցին իրականացված ու ընթացիկ ծրագրերը, պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև բնակելի ու սոցիալական նշանակության շենքերի նախագծման ընթացքը:

Արվեստանոցում փոխանցված տեսական գիտելիքները գործնական միջավայրում ուսումնասիրելու նպատակով այցը շարունակվեց հայոց հնամենի մայրաքաղաք Դվինում, որտեղ խմբի անդամները ծանոթացան հնավայրի տարածքում իրականացվող վերականգնման ու բարեկարգման աշխատանքների ընթացքին, իսկ սփյուռքահայ ու օտարերկրացի ուսանողներին ևս մեկ հնարավորություն ընձեռվեց՝ ծանոթանալու հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը: Դվինը, ունենալով հնագիտական հարուստ ժառանգություն, պատշաճ ամրակայման, վերականգնման ու թանգարանացման պարագայում կարող է ապահովել հետաքրքիր ու բովանդակալից ցուցադրություն՝ դառնալով տարածաշրջանի պատմամշակութային, կրթական յուրահատուկ կենտրոն։

19.05.22