ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանի տարեդարձն է:
Սիրելի՛ ռեկտոր, համալսարնի ողջ անձնակազմը, ուսանողները և աշակերտները սիրով շնորհավորում են Ձեզ ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ ու արգասաբեր գործունեություն:
Մենք կարևորում և բարձր ենք գնահատում Ձեր աշխատանքը, անգնահատելի է Ձեր վաստակը մեր համալսարանի զարգացման մեջ, Ձեր նվիրումն աշխատանքին ու սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ:
Ի դեմս Ձեզ՝ մենք կկարողանանք միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել նոր բարձունքների։