(010) 303-300

ԱՅՍՕՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ճարտարապետությունն աստվածային մասնագիտություն է: Միայն ճարտարապետի զորեղ ու ստեղծագործ միտքը կարող է շունչ ու կյանք տալ քարին, կերտել պատմության մեջ հավերժացող և պատմության կնիքը դարձող կոթողներ:

Այսօր Ճարտարապետների մասնագիտական տոնն է: Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թ-ից՝ հոկտեմբերի առաջին երկուշաբթին: Հայ ժողովուրդը մշտապես առանձնահատուկ ակնածանքով է վերաբերվել ճարտարապետին, հիացել ու խոնարհվել նրա ստեղծած եկեղեցիների և տաճարների առջև: Երեկ, այսօր և վաղն էլ, հայկական ճարտարապետական անչափելի ժառանգությունն է մեր երկրի թանկարժեք այցեքարտն  ամբողջ աշխարհում:

Շնորհավորում ենք Հայաստանում, դրա սահմաններից դուրս ապրող և արարող բոլոր հայ ճարտարապետներին՝ մաղթելով մտքի աներևակայելի թռիչք, ստեղծագործ ու բեղուն աշխատանք և նվիրում՝ ամենաազնիվ ու շնորհակալ մասնագիտության նկատմամբ:

01.10.18