(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՀԱՅ

«Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ հուզել գիտեք». մի առիթով ասել էր Շառլ դը Գոլը Շառլ Ազնավուրին: Նա չէր սխալվել. Ազնավուրն իսկապես դարձավ ոչ միայն հայ ազգի, այլև աշխարհի հպարտությունը:

Այսօր աշխարհի տարբեր անկյուններում, հատկապես Հայաստանում և Ֆրանսիայում, նշում են Մեծ հայի, աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի 94 ամյակը: Արմատներով սերելով Էրզրումից և Իզմիրից, բայց ծնված լինելով Փարիզում, նա կարողացավ մեկտեղել այդ 2 աշխարհները՝ իրեն հավասարաչափ համարելով և’ հայ, և’ ֆրանսիացի: Ազնավուրն էր, որի իր բացառիկ տաղանդի և յուրահատկության շնորհիվ կարողացավ շանսոնը հանել կաբարեների միջավայրից ու դարձնել դասական արվեստ՝ հասցնելով մինչև աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներ ու բեմեր:

Նա գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում, վաճառել 100 միլիոն ձայնասկավառակ: Նա «20-րդ դարի լավագույն արվեստագետ» տիտղոսակիրն է, Հայաստանի Ազգային հերոս: Ազնավուրի երգերը, բացի իրենից, կատարել են նաև Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Ջո Դասենը, Էդիտ Պիաֆը, Հուլիո Իգլեսիասը, Շերը և այլն: Ազնավուրի հետ երգել են Լուչիանո Պավարոտին, Պլաչիդո Դոմինգոն, Լայզա Մինելին, Միրեյ Մաթիոն, Պատրիսիա Կաասը:

2009թ-ից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի արտակագ և լիազոր դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Անհերքելի է նրա մեծ ազդեցությունը քաղաքական որոշումների վրա, քանի որ Ազնավուրը միայն երգիչ չէ, նա ազդեցիկ ու միջազգային հարգանք վայելող անհատականություն է:

Այսօր էլ Շառլ Ազնավուրը շարունակում է լինել աշխարհում ամենասպասված ու սիրված երգիչներից մեկը, մարդ և կերպար, ով ապացուցեց, որ երաժշտության լեզուն անկախ է ու համընդհանուր:

 

22.05.18