(010) 303-300

Այսօրվա եվ վաղվա ճարտարապետների հանդիպում

Փետրվարի 18-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետ ուսանողների հետ հանդիպման էին եկել երիտասարդ գործող ճարտարապետներ Էրիկ Հովհանիսյանը, Ալեքսանդր Դանիելյանը, Գարեգին Աղուզումցյանը, Տիգրան Խաչիյանը, Մերուժան Մինասյանը և Արմեն Շատվորյանը:

Ապագա ճարտարապետներին մասնագետները ներկայացրեցին իրենց ավարտուն, արդեն շահագործման հանձնված և հետագա նախագծերը: Քննարկում ծավալվեց հատկապես Շվեյցարիայում նախագծված հյուրանոցի և թատրոնի, Երևանում Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքերի, Հայ օգնության ֆոնդի գրասենյակի շուրջ, որոնց ճարտարապետները հանդիսանում են հենց իրենք:

Հանդիպման ավարտին՝ գործող ճարտարապետները լսեցին նաև ուսանողների կարծիքները ներկայացված նախագծերի շուրջ և պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:

18.02.16