Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում երեկ յուրատեսակ ցուցահանդես էր:
Դասախոսներ Յուրի Խաչատրյանի և Ռուզանն Հարոյանի ուսանողները ցուցադրում էին իրենց մոդելավորած հագուստները և կտավները: Ցուցահանդեսի գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի ցույց տային՝ կարելի է զարգացնել բիզնես մտածողությունը դեռևս ուսանողական տարիներից, իսկ շնորհաշատ երիտասարդներն իրենց ձեռքի աշխատանքներով մշտապես կարող են վաստակել հանապազօրյա հացը: